Ստատուսներով և վերլուծություններով Նիկոլից չեք ազատվելու, նեղություն քաշեք և սկսեք ձեր պայքարը․ Վահան Բաբայան
Advertisement 1000 x 90

Ստատուսներով և վերլուծություններով Նիկոլից չեք ազատվելու, նեղություն քաշեք և սկսեք ձեր պայքարը․ Վահան Բաբայան

Սեպտեմբերի 4-ի մեր հանրահավաք-երթը պատասխանեց մի քանի կարևոր հարցերի:
Քաղաքական և վերլուծական շրջանակաները քննարկում են միջոցառմանը մասնակցած մարդկանց քանակի հարցը,բայց մոռանում են,որ Ռեֆորմիստների կուսակցությունը նախ բացեց փողոցային պայքարի ճանապարհը,կոտրեց այն միֆը,որ փողոցում այսօր վաղ է բղավել «Նիկոլ հեռացիր», քանի որ նա ունի դեռ շատ կողմնակիցներ:

Կոտրվեց նաև մարդկանց վախը,որ եթե նրանք դուրս գան փողոցային պայքարի նրանց ձերբակալելու են,հետապնդելու են և այլն:Սա շատ կարևոր է մարդկանց ինքնավստահության համար և կարելի է արձանագրել,որ երթին մասնակցած քաղաքացիները վաստակեցին հետագա բոլոր ակցիաների ազատության իրավունքը և նվիրեցին ընդդիմությանը,բոլորին անկախ նրանից թե որ կուսակցությունը հաջորդը դուրս կգա «Նիկոլ հեռացի» լոզունգով:

Քննարկվում է նաև ի՞նչու այս կամ այն ուժը չմիացավ և այլն: Այսօրվա մեր ընդդիմությունը փայլուն գործում է նույնիսկ չմիավորված և ապակենտրոնացված ձևով:Սեպ խրել տարբեր ուժերի և գործիչների մեջ մեր մոտեցումը չէ և մեզանից շատ հեռու և անհեռանկար զբաղմունք է:Հարգում եմ բոլորին ով մտահոգված է Հայաստանի և Արցախի ապագայով:Ես արեցի իմ արածը և վստահ եմ մարդիկ իմ արածի իմաստը հասկացան,մնացածը բամբասանքներ և անիմաստ քննարկումներ են:

Պնդում եմ կրկին,որ ստատուսներով և վերլուծություններով դուք Նիկոլից չեք ազատվելու,նեղություն քաշեք և սկսեք Ձեր պայքարը:

Կհանդիպենք հաջորդ հանրահավաքին…

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր