Իսկ Չալոն ու Աբաջյանի կեղծ-պապը դիվանագիտական անձնագիր ունե՞ն
Advertisement 1000 x 90

Իսկ Չալոն ու Աբաջյանի կեղծ-պապը դիվանագիտական անձնագիր ունե՞ն

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի վարչակազմը շոու էր կազմակերպել ԱԳՆ-ի կողմից տրամադրվող դիվանագիտական անձնագրերի շուրջ, թե ում ասես նախկինները դիվանագիտական անձնագրեր են տրամադրել և, ինչպես պարզվում է, 2018 թ-ի մայիսից մինչ օրս դիվանագիտական անձնագրից զրկվել է 425 անձ… Սակայն խնդիրն այն է, որ նույն այդ ընթացքում դիվանագիտական անձնագիր է տրամադրվել 783 անձի… Հետաքրքիր է, ովքե՞ր են սրանք… Ստացվում է, որ պոպուլիստական և դեմագոգիկ հայտարարությունների ներքո հասարակությանը համոզելով, որ նախկիններն ում ասես դիվանագիտական անձնագիր են տրամադրել, Նիկոլն ու իր թայֆեն ավելի շատ քանակությամբ դիվանագիտական անձնագրեր են բաժանել իրենց յուրայիններին… Չնայած, զարմանալ պետք չէ… Չտես գյորմամիշներից այլ բան սպասել պետք չէր…
Այնպիսի տպավորություն է` ով մի փոքր լումա է ունեցել քայլիստ-պատուհասների իշխանության գալուն` դիվանագիտական անձնագիր է ստացել… Իսկ տեսնես Չալոն և Աբաջյանի կեղծ-պապը դիվանագիտական անձնագրեր ունե՞ն..

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր