Տպավորություն է՝ 17 մարդու մահը չի հետաքրքրում ոչ ոքի. Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

Տպավորություն է՝ 17 մարդու մահը չի հետաքրքրում ոչ ոքի. Արման Աբովյան

Ֆեյսբուքյան իր էջում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«Իսկ ո՞վ է պատասխան տալու։
Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 5-ը, Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավուրումների աննախադեպ աճ։
5 օրվա ընթացքում թունավորվել է 46 մարդ, որոնցից ունենք 17 զոհ։
Պատկերացնու՞մ եք՝ 17 զոհ ալկոհոլային թունավորումից մի քանի օրվա ընթացքում։
Այո, իրավապահները հայտարարել են, որ աշխատում են պատճառների և մեղավորների բացահայտման ուղղությամբ, բայց հազար ներողություն, իսկ համապատասխան մարմիններից ինչու՞ առարկայական առումով “ձեն֊ձուն չկա”, սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուներից
օրինակ,համոզված եմ ,որ ամեն օրվա ռեժիմով պետք է տեղեկություն լինի, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում, որ հանկարծ նման դեպքեր չկրկնվեն։
Ինձ մոտ տպավորություն է, որ 17 մարդու մահը առանձնապես չի հետքրքրում ոչ ոքի։
Եվ ի վերջո, չկա պատասխան թե ի՞նչ պետք է անել, որ խուսափենք այս ահավոր իրավիճակի կրկնումից։
ՀԳ
Եթե հանկարծ ավտովթարից 17 մարդ մահանար (Աստված հեռու պահի ), ապա համոզված եմ, որ երկրում սուգ կհայտարարվեր…
ՀԳԳ
Խոստանում եմ, որ իմ բոլոր լիազորությունները կօգտագործեմ, օրենսդրական դաշտում խիստ կարգավորումներ առաջարկելու համար, որոնք կնվազեցնեն այսպիսի դեպքերի կրկնությունը ապագայում։

Ժողովուրդ…17 մարդ է մահացել»։



Նման նյութեր