Արուսիկ Մկրտչյանը, որն առավել հայտնի է DJ Վակցինա անունով, ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելիʹլրագրողներ, դիմում եմ ձեր օգնությանը: Խնդրում եմ, անդրադարձեʹք այս խնդրին, որ հնարավորինս շուտ կարողանամ երեխայիս վերադարձնեմ ու կարողանամ պատշաճ խնամք կազմակերպել:
Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է՝ երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում երեխայիս հետ կապ հաստատել: Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին և փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է:
Ես չգիտեմ՝ երեխան ուր է և ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը»:
Մեկ այլ գրառմամբ էլ նա տեեկացրել է. «Ի՞նչ անել, եթե հայր կոչեցյալը, երեխային 1-2 օրով տանելուց հետո արդեն 5րդ անգամ հիվանդացրած կամ ֆիզիկապես ոչ առողջ վիճակում է բերում:
Պատասխանելուց առաջ ի նկատի ունենալ.
1. Երեխայի ծնվելու առաջին օրվանից երեխայի խնամքով հայրը չի զբաղվել, երեխայի խնամքն իմ կամ իմ ընտրած կոմպետենտ դայակի կողմից է տարվել,
2. Երեխան ծնվել է 27 շաբաթականում՝ 2 ամիս եղել է ինտենսիվ խնամքի բաժնում, այնուհետև բարդագույն շրջան ենք ունեցել, որի ընթացքում խնամքը կրկին տարել եմ ես և մի քանի բուժքույր… 4 տարի՝ այցեր հիվանդանոցներ, ռեաբիլիտացիայի կուրսեր և որպես արդյունք՝ առողջացած երեխա, ով, այնուամենայնիվ, ունի ցածր իմունիտետ և ֆիզիկապես ավելի խոցելի է։
Հիմա էդքանից հետո երեխան դարձել ա էտ մարդու համար խաղալիք կամ փորձադաշտ, իսկ օրենքը, ցավոք, չի պաշտպանում նման երեխաներին, ոնց վարվել»: