114 դպրոցի տնօրենը վերականգնվել է. «Նախարարն ինձ ազատել էր աշխատանքից առանց իրավական հիմքերի». aravot.am
Advertisement 1000 x 90

114 դպրոցի տնօրենը վերականգնվել է. «Նախարարն ինձ ազատել էր աշխատանքից առանց իրավական հիմքերի». aravot.am

Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը վերականգնվել է աշխատանքում: Լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տիկին Կոստանյանը, որը ժամանակին դիմել էր դատարան՝ անվավեր ճանաչելու նախարարի հրամանը իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ:

Խիստ նկատողությունը կապված էր մայիսի 25-ին միջնակարգ կրթության ատեստատների հանձնման ժամանակ աշակերտների կողմից կազմակերպված անակնկալի հետ, որին այլ աստառ էր տրվել ու տեսանյութը տարածվել էր սոցցանցերում, հայտնվել անգամ վարչապետի էջում։ Տիկին Կոստանյանն ասաց, որ դատ չի եղել. օգոստոսի 27-ին նախարարն իրեն ազատել է աշխատանքից, եւ սեպտեմբերի 2-ին ուժը կորցրած է ճանաչվել ԿԳՄՍ նախարարի հրամանը. «Նախարարն ինձ ազատել էր աշխատանքից առանց իրավական հիմքերի, դրա համար էլ հիմա վերականգնվել եմ: Ինձ հետ չի հանդիպել, չի խոսել, անակնկալ էր նման հրամանը»:

Ավելի ուշ տիկին Կոստանյանը հավելեց, որ առաջին խիստ նկատողությունը միտում ուներ, նախարարն իր առաջ նպատակ էր դրել` ազատվել իրենից «նախկին» համարելով. «Խիստ նկատողություն ինձ տրվեց` ոչ մի հիմնավորում չունենալով: Վարչական իրավախախտումների մասին օրենքով եւ դատավարության սկզբունքներով` 83 հոդվածով, եթե հարցը վիճահարույց է լինում եւ բողոքարկվում է կողմերից մեկի կողմից, օրենքի ուժով կասեցվում է մինչեւ վերջնական իրավական ակտի կայացումը (դատավճիռ եւ այլն): Այսինք դա դատավորը չի կասեցրել, այլ օրենքի ուժով է կասեցվել: Հենց մենք մուտք արեցինք, վարույթ ընդունվեց, ավտոմատ էլ կասեցվեց»:

Ռուզաննա Կոստանյանը հիշեցրեց, որ ինքը միջադեպից հետո երկու ամիս հիվանդանոցներում է անցկացրել, նաեւ վստահ է եղել, որ ամենը խիստ նկատողությամբ չի ավարտվելու, քանի որ կոնկրետ հետապնդում էր անցկացվում իր անձի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am