Ռուսական «Առաջին ալիքի»-ի եթերում «Минута славы» հոբելյանական նախագծի հաղթողներ, ուժային ակրոբատներ Անդրանիկ Եւ Գեւորդ Վարդանյանները դարձել են «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Удивительные люди» շոուի հինգերորդ եթերաշրջանի առաջին թողարկման հաղթողներ։
Լավագույնին միշտ ընտրում է դահլիճում ներկա հանդիսատեսը, իսկ մասնակիցներին աջակցում են եւ ուղղություն ցույց տալիս աստղային հյուրերը՝ հեռուստահաղորդավարուհի Օլգա Շելեստը, խորեոգրաֆ Եվգենի Պապունաիշվիլին, մարզուհի Նատալյա Ռագոզինան եւ նեյրոէկոնոմիկայի եւ ճանաչողական հետազատությունների կենտրոնի պրոֆեսոր Վասիլի Կյուչարեւը։
Ամբողջությամբ՝ news.am