Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ամենատարբեր ճակատներով Հայաստանի վրա ճնշումների ալիք սկսել
Advertisement 1000 x 90

Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ամենատարբեր ճակատներով Հայաստանի վրա ճնշումների ալիք սկսել

Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ամենատարբեր ճակատներով Հայաստանի վրա ճնշումների ալիք սկսել, որը երկու նպատակ ունի՝ խաղաղ գործընթացի պայմաններում Հայաստանից պոկել առավելագույն զիջումներ, իսկ դրա բացակայության պայմաններում իրադարձությունները տեղափոխել ռազմադաշտ։ Արդեն կարևոր չէ, թե ռազմաճակատի որ ուղղությամբ, ինչ ծավալով կամ մասշտաբով իրադարձությունները կզարգանան, փաստ է, որ պետք է արագ գործել։

Տարբեր առիթներով նշել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր ռազմական գործողությունների ողջ հարվածը չպետք է թողնել զինված ուժերի վրա։ Նախ` այդ ալիքը պետք է թուլացնի, հնարավորինս չեզոքացնի դիվանագիտական կորպուսը, երկրորդ, թիկունք և ամրություն հաղորդի ներքաղաքական հիմնական խաղացողներն ու հասարակությունը։ Տնտեսությունն ու հանրությանը տարբեր իրավիճակների նախապատրաստելու մասին դեռ չեմ խոսում։

Հայաստանի շուրջ մեծացող վտանգներն ու սպառնալիքները մեզ ստիպում են «թեժ աշնան» ներքո առաջին հերթին հասկանալ պայքար՝ նոր օրակարգի ձևավորման շուրջ, որի առանցքում անվտանգությունն է։ Ով այս հանգրվանային փուլում դա արագ հասկանա և այդ օրակարգի շուրջ համախմբի մեծ ռեսուրսներ, նա էլ ինչ-որ փուլում իշխանություն կձևավորի և երկիրը այդ օրակարգով առաջ կմղի։

Եթե դա անի իշխանությունը, ապա երկար ժամանակ կփակի արտահերթ զարգացումների թեման, իսկ հաջորդ ընտրություններում իր համար անհրաժեշտ մեծամասնություն կապահովի։
Թեմայի հետ կապված մանրամասներն այստեղ

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր