Իրանը, ունենալով անջատողականության հետ կապված խնդիրներ, չի կարող պաշտոնական մակարդակում հիշատակել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին
Advertisement 1000 x 90

Իրանը, ունենալով անջատողականության հետ կապված խնդիրներ, չի կարող պաշտոնական մակարդակում հիշատակել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին

Ըստ այս պահի դրությամբ իրանական ԶԼՄ-ներում եղած տեղեկատվության՝ Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Մուսավին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարել է բառացիորեն հետևյալը․ «Մենք հավատացած ենք, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Տեղեկացնեմ, որ Իրանը, լինելով բազմազգ պետություն և ունենալով նաև անջատողականության հետ կապված խնդիրներ, չի կարող պաշտոնական մակարդակում հիշատակել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Հիշեցնեմ, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի նյութերից պետք է օգտվել խիստ մասնագիտորեն և քննադատական մոտեցմամբ։

#քարոզչություն

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր