Մինչև իշխանազավթումը Իրանը երբեք այսպիսի հայտարարություններով հանդես չէր եկել և պահպանել էր իր դիրքորոշումն արցախյան հարցի շուրջ
Advertisement 1000 x 90

Մինչև իշխանազավթումը Իրանը երբեք այսպիսի հայտարարություններով հանդես չէր եկել և պահպանել էր իր դիրքորոշումն արցախյան հարցի շուրջ

Առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատամագրերը հանձնելիս Բաքվում Ալիևի հետ զրուցելու ընթացքում հայտարարում է․ «Մեր բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները հատուկ հարաբերություններ են, որոնց ոչ մի երրորդ ուժ չի կարող վնասել: Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը և արդար դատին Ադրբեջանի Հանրապետության գրավյալ տարածքների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Մենք կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է լուծվի միջազգային օրենքների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում»:

Սա այսպես էլ պետք է լիներ, քանի որ իշխանության են եկել նրանք, ովքեր ծառայում են սորոսական բանդային, իսկ իշխանության սատարող մի կազմ էլ պաշտպանում է պրոթուրքական շահերը Հայաստանում:

Հ․Գ․ Հիշեցնեմ՝ մինչև իշխանազավթումը Իրանը երբեք այսպիսի հայտարարություններով հանդես չէր եկել և պահպանել էր իր դիրքորոշումն արցախյան հարցի շուրջ:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր