
ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից հնարավոր է տեղեկանալ, թե որ անձը կամ կազմակերպությունը որքան դրամաշնորհ է ստացել «Բաց հասարակություններ» հիմնադրամից: Այդ ցանկում կարելի է ուշագրավ անունների հանդիպել, որոնք փաստորեն ֆինանսավորվել են Բաց հասարակության հիմնադրամի, այսինքն՝ այսպես կոչված Սորոսի գրասենյակի կողմից: Փաստորեն դրամաշնորհ ստացած անձանց թվում են նախկին պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արա Բաբլոյանը, Զարուհի Փոստանջյանը: Դրամաշնորհներ էին ստացել անգամ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, անգամ Ալվինա Գյուլումյանը: