
Եթե մենք իրոք անկախ երկիր ենք, այլ ոչ թե հակառակը՝ եկեք վերջապես դա ապացուցենք գոնե մեր երկրի ներսում համապատասխան քայլեր ձեռնարկելով:
Հարգելի Երևանի ավագանի, արժանապատվություն ունեցեք և անվանափոխեք Բաքվից ներդրված և 1920-ին Հայաստանի անկախությունը կործանած բոլշևիկյան գործակալի անունով փողոցը, ինչպես նաև հանեք նրա հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցից: Հիշեցնենք, որ այդ գործակալը բացի դրանից եղել է նաև 1920-21 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետության սպաների և գործիչների՝ Սարդարապատի հերոսների աքսորի ու կոտորածների իրագործման պարագլուխը: Մեծարելով նման դավաճաններին՝ ի՞նչ ենք մենք սովորեցնում մեր ապագա սերունդներին:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից