Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ալկոհոլային թունավորումից մահերի թիվը հասել է 19-ի
Advertisement 1000 x 90

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ալկոհոլային թունավորումից մահերի թիվը հասել է 19-ի

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ալկոհոլային թունավորումից մահերի թիվը հասել է 19-ի:

Ըստ նախարարության տվյալների՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ արձանագրվել է թունավորման 46 դեպք, որից 29-ը Արմավիրի մարզում (որից 10 մահ), 15-ը Երեւանում (որից 7 մահ), 2 մահ ՝ Կոտայքի մարզ:

Բոլոր քաղաքացիները թունավորվել են մեթիլ սպիրտով:

Հիշեցնեմ՝

23.02.2019 թ.
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարկային օրենսգրքում այնպիսի փոփոխություններ են կատարելու, որ հեշտանա տնական օղու վաճառքը։
Այսօրվա դրությամբ տնայնագործ օղու վաճառքից մահացել է արդեն 19 մարդ, ձերբակալվել է երեք մարդ, որոնցից երկուսը Արմավիրի բնակիչներ են:

Ինձ օրինակ հետաքրքրում է՝ ձերբակալվածների մասին ինչու ոչինչ չեն տեղեկացնում հանրությանը, գուցե իրենց էլ խաբել են սպիրտ վաճառողները էթիլ սպիրտի փոխարեն մեթիլ սպիրտ վաճառելով, ո՞ր գործարանից է գնվել այդ սպիրտը, ո՞վ է այդ գործարանի տերը։
Ճիշտ կլինի ավելի մանրամասնեք հանրությանը։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր