
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։
Հասրաթյանը ծնվել է 1982 թվականին՝ Երևանում։ Ավարտել է Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։
2009-2019թթ․ աշխատել է մասնավոր ընկերությունում որպես մենեջեր։
2020թ․ մարտի 4-ից աշխատել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում որպես ղեկավարի օգնական։
2020թ․ մայիսի 11-ից ՀՀ վարչապետի որոշումով նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, ամուսնացած չէ։