Ուսուցիչներին թեստավորող ԲԿ–ներում խախտումներ են գրանցվել. մանրամասներ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ուսուցիչներին թեստավորող ԲԿ–ներում խախտումներ են գրանցվել. մանրամասներ. armeniasputnik.am

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն այսօր անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկել է մանկավարժներին թեստավորող բուժհաստատությունները։ Տեղեկությունը հայտնում են տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

Հայտնել էինք, որ ուսումնական տարվան ընդառաջ ավելի քան 30 000 ուսուցիչ կթեստավորվի։

«Տեսչական մարմնի մասնագիտական 4 խմբերը վաղ առավոտից ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում գործող ավելի քան 2 տասնյակ բուժհաստատություն, այդ թվում՝ պոլիկլինիկաներ։ Կուտակումներ են արձանագրվել են մի շարք բժշկական հիմնարկներում, մասնավորապես, «Արմենիա» ԲԿ–ի պոլիկլինիկայում և երկրորդ բուժմիավորումում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերոհիշյալ հիմնարկներում կարգադրվել է կանոնակարգել գործընթացը, ինչից հետո միայն շարունակվել է նմուշառումը։ Բացի կուտակումների առկայությունից, տեսչական մարմինը դիտարկել է նաև նմուշառման ընդհանուր գործընթացը։

Տեսչական մարմինը հորդորում է թեստավորումն իրականացնել նախապես հերթագրման և հերթերի կառավարման միջոցով, որպեսզի ծանրաբեռնված այս աշխատանքը սահուն և առանց խնդիրների անցկացվի։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին` գրություն են ուղարկել Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ, որպեսզի իրենց ենթակայության ներքո գտնվող դպրոցների անձնակազմի թեստավորման հարցը կազմակերպվի։

Թեստավորման ենթակա ուսուցիչները մոտակա պոլիկլինկայում կամ ամբուլատորիայում կարող են հանձնել կորանավիրուսի թեստ։

armeniasputnik.am