
Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցինա) սեպտեմբերի 11-ին ֆեյբուքյան իր էջում գրառում է արել.
«Էսօր 7րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով…
Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ քշած ճանապարհ, կռիվներ, լարվածություն և արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն…
Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք իմ հետ միասին…
Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների և մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»: