
Թրամփը հաստատեց տեղեկություններն առ այն, որ հետևելով ԱՄԷ օրինակին Բահրեյնը պատրաստվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ: Ինչ խոսք, սա ևս մեկ ձեռքբերում է Թրամփի համար` որպես նախագահի թեկնածու, ինչպես նաև Մերձավոր Արևելքի համար, որպես աշխարհի ամենաթեժ տարածաշրջան: Չի բացառվում, որ այս հաշտեցման գործընթացը վերջինը չէ և մոտ ապագայում միգուցե այլ երկրներ էլ հետևեն Բահրեյնի և ԱՄԷ-ի օրինակներին:
Նախորդ շաբաթ էլ Վաշինգտոնում ատորագրվեցին Կոսովոյի և Սերբիայի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորնան վերաբերյալ արձանագրությունները, որոնք նույնպես բանակցվել էին ամերիկյան միջնորդությամբ: Հաշտեցումների «շքերթը» հավանաբար շարունակական կլինի, ընդգծելու Թրամփի արտաքին քաղաքական ձեռքբերումները վերջինիս վարկանիշը բարձրացնելու նպատակով: Ըստ որոշ հարցումների, թեկնածուների միջև դեռևս կա ընդհուպ մինչև երկնիշ վարկնիշային տարբերություն` ի օգուտ Բայդենի: Սակայն նման տարբերություն կար նաև Թրամփի և Հիլարիի միջև 2016 թվականին, ի օգուտ Քլինթոնի: