Ո՞վ էր Նիկոլ Փաշինյանի մեքենան նստած կինը, և ի՞նչ կապ ունի Գորիսի քաղաքապետը. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ո՞վ էր Նիկոլ Փաշինյանի մեքենան նստած կինը, և ի՞նչ կապ ունի Գորիսի քաղաքապետը. armlur.am

ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր Գորիսում  մի կին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նստեց նրա մեքենան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ կինը օգոստոսի 27-ին, Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գյուրջյանի մայրն է՝ Կարինե Ղևոնդյանը:

Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի էր ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գյուրջյանին, որին տեղափոխել էին Երևան։ Դեպքից անմիջապես հետո Առուշ Առուշանյանը facebook սոցիալական ցանցով ուղիղ եթեր մտավ եւ հայտարարեց, որ «սյունեցիները՝ մասնավորապես գորիսեցիները, լավատեղյակ են այս ամենին, թե ում կողմից է կազմակերպված, որ շրջանակներն են այս ամենն անում. երեք տարի է, հաճախ այդպիսի բանսարկություններ են լինում, դրանց չեմ պատասխանում, որովհետեւ այդ ամեն ինչին լուրջ չեմ նայում»:

Եվ ահա այսօր Ղևոնդյանը վարչապետից արդարություն էր պահանջում:

Կարինե Ղևոնդյանի հետ մեր զրույցը՝ տեսանյութում

armlur.am