Այսուհետ մենք չպետք է լռենք. DJ Վակցինայի որդին մոր հետ է
Advertisement 1000 x 90

Այսուհետ մենք չպետք է լռենք. DJ Վակցինայի որդին մոր հետ է

«DJ Վակցինա» կեղծանվամբ հայտնի Արուսյակ Մկրտչյանը հայտնել է, որ որդին իր հետ է.

«Էսօր 7րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով…

Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ քշած ճանապարհ, կռիվներ, լարվածություն և արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն

Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք իմ հետ միասին:

Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների և մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»,-նշել է Արուսյակը:

 



Նման նյութեր