Արսեն Թորոսյանի՝ սեպտեմբերի 11-ին ստորագրած հրամանից պարզ դարձավ, որ․
1․ Հույս չունենաք, թե բաց տարածքներում, ինչպես, օրինակ, զբոսայգիներում և պուրակներում, կարող եք առանց դիմակի վայելել օդի թեթև հպումները։
2․ Փակ տարածքներում այսպես թե այնպես ստիպված եք լինելու կրել դիմակ, ընդ որում, դա վերաբերում է նաև հինգ և բարձր տարիքի երեխաներին։
3․ Բաց տարածքերում դիմակ չկրելու արտոնությունից օգտվելու համար հարկավոր է ունենալ քրոնիկ շնչառական հիվանդություն, թքերի օբստրուկտիվ հիվանդություն, ծանր շնչառական հիվանդություն, քրոնիկ սրտային անբավարարություն, հոգեկան խանգարումներ, որոնք, թերևս, արդեն ձեռք ենք բերել այս ամիսների ընթացքում, մնում է այն հավաստող փաստաթուղթը ևս ձեռք բերենք։
4․ Բաց տարածքներում դիմակ չեն կրում նաև ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ, ՍԴ, ԲԴԽ նախագահների գլխավորությամբ անցակցվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները։ Ընդ որում, սա չի վերաբերում հյուրերին, լրագրողներին և սպասարկող անձնակազմին։
5․ Եթե այս ամենից ձեզ մոտ դեռ կոգնիտիվ դիսոնանս չի առաջացել, ապա նախանձելի վիճակում չենք գտնվում, քանի որ գոնե այդկերպ բաց տարածքներում հնարավորություն կստանայիք դիմակ չկրելու և վայելելու այդքան երանելի դարձած տիեզերական նախահիմքերից մեկը՝ ՕԴԸ։
6. Եվ վերջապես, ՀՀ վարչապետի 25․08․2020թ․ 957 – Ա որոշմամբ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 18-ը ամենամյա արձակուրդում գտնվող Արսեն Թորոսյանը ինչպե՞ս կարող էր սեպտեմբերի 11-ի դրությամբ ստորագրել հրաման։