Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Դիլիջանի «կալցեվոյում», բախվել են BMW, Toyota և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Toyota-ն, որը բախվել է BMW-ին, BMW-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է 07-ին: BMW-ի ղեկին էլ, ասում էին, որ եղել է «Զեյթունցի Վաչոն», ով իր շրջապատում հայտնի է «Զեյթունցի Счастливчик Лаки Лучиано» կամ «Զեյթունցի Счастливчик Վաչո»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: