1730 թ-ի սեպտեմբերի սկզբին Մխիթար սպարապետը Խնձորեսկում դավադրաբար սպանվեց՝ Խնձորեսկի աշխարհազորի կողմից: Մեր պատմության ամոթալի և մութ էջերից մեկը…
«Այնտեղից Մխիթարը դարձավ, գնաց, որոշ ժամանակ բնակվեց ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ, սակայն այնտեղ յուրայինները ՀՐԱՆՈԹՈՎ ԽՓԵՑԻՆ ՆՐԱՆ և Տիրոջ 1730 թվականին նա մեռավ` երկու տարի իշխելուց հետո: Բանն այն էր, որ այն օրվանից սկսած, երբ նա Խնձորեսկում էր բնակվում, հայ բնակիչները նրան ասում էին. «Այստեղից ել և գնա քո ամրոցը», իսկ նա չէր լսում նրանց: Եվ ահա արդյունքում նրանք մի օր ՊԱՐՍՊԻՑ ԽՓԵՑԻՆ ՆՐԱՆ և ՍՊԱՆԵՑԻՆ, որից հետո, կտրելով նրա գլուխը, վերցրին այն ու գնացին Թավրիզ՝ օսմանցիների փաշայի մոտ: Վերջինս, տեսնելով այդ, շատ զարմացավ և խիստ զայրացավ նրանց այդպիսի անզգամության պատճառով` ասելով. «Ով անօրեններ և ամբարիշտներ, ինչպե՞ս համարձակվեցիք բոլորովին անտեղի սպանել ձեր տիրոջը ու այդպիսի քաջ մարդուն»: Դրանից հետո փաշան հրամայեց կտրել բոլոր նրանց գլուխները, ովքեր տարել էին գլուխը, և նրանց ըստ արժանվույն հատուցեց: Արդ, նրանք այսպիսի մեծ չարիք գործեցին թերևս այն բանի համար, որ օսմանցիներից Հալիձորին եկած պատուհասն իրենք ևս չկրեն Մխիթարի՝ այնտեղ հանգրվանելու պատճառով» (Ղուկաս Սեբաստացի «Դավիթ-բեկի պատմությունը», գլուխ 3):
2020 թ-ի սեպտեմբերի 12-ին Խնձորեսկում նշվում է սպարապետի օրը…
Պատմության ոլոր-մոլոր խաղերը՝ մտածելու բան է…
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: