Ինչպես կլուծվի ՌԴ–ում հայկական պետհամարանիշներով մեքենաների հարցը. հանձնարարական է տրվել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչպես կլուծվի ՌԴ–ում հայկական պետհամարանիշներով մեքենաների հարցը. հանձնարարական է տրվել. armeniasputnik.am

ԵԱՏՀ խորհուրդը համալիր միջոցներ է ընդունել ՌԴ–ում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների բռնագրավման խնդիրը լուծելու համար։  Մասնավորապես, որոշում է կայացվել ԵԱՏՄ երկրների միջև մաքսային տեղեկության փոխանակումն ընդլայնելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ԵԱՏՀ մամուլի ծառայությունը։

«ԵԱՏՀ խորհուրդը հանձնարարել է ԵԱՏՄ երկրների կառավարություններին ապահովել համալիր միջոցների իրականացում` Հայաստանում և Ղրղզստանում գրանցված, բայց Ռուսաստան ներկրվող (ներկրված) տրանսպորտային միջոցների խնդիրը լուծելու համար։ Մասնավորապես որոշվել է ընդլայնել Միության երկրների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը։ Հայաստանին և Ղրղզստանին հանձնարարվել է մաքսատուրքի դրույքաչափի և նման տրանսպորտային միջոցների վերաբերյալ վճարված մաքսային հարկերի և տուրքերի չափի մասին տեղեկություն տրամադրել», – հայտնել են ԵԱՏՀ–ում։

Նշվում է, որ այդ քայլը կօգնի սահմանափակել Հայաստանից և Ղրղզստանից անձնական օգտագործման մեքենաների (որոնք մաքսազերծվել են այդ երկրներում ներմուծման ավելի ցածր մաքսատուրքերով, քան ԵԱՏՄ երկրներում գործողները) Ռուսաստան ներմուծումը ։

«Նման տեղեկությունների առկայությունը քաղաքացիներին զերծ կպահի անբարեխիղճ գործարարներից մեքենա գնելուց։ Արդեն իսկ ներկրված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան ստանալ տեղեկություն տուրքի հավելյալ վճարման ենթակա չափի մասին։ Միության երկրներն արդեն այսօր պատրաստակամություն են հայտնել նման տեղեկատվության փոխանակել, մինչև կառավարություններում համապատասխան ընթացակարգերի անցկացումը», – եզրահանգել են ԵԱՏՀ–ում։

Հայաստանում օգտագործված մեքենաների մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, ինչը շահավետ է դարձրել դրանց ձեռքբերումն այստեղից: Տրանսպորտային միջոցի պետական գրանցման մասին օրենքում փոփոխությունների ընդունումից հետո, հաճախակի են դարձել ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից հայկական պետհամարանիշներով մեքենաների կանգնեցումն ու մեքենաների փոխանցումը մաքսատուն։ Ինչպես նշել է ՌԴ ԴՄԾ–ն, 2014 թվականի հոկտեմբերի 10-ից հետո Հայաստանում գրանցված մեքենաները իրենց դրույքաչափերով տարբերվում են ԵԱՏՄ մաքսատուրքերի դրույքաչափերից և արտասահմանյան ապրանքի կարգավիճակ ունեն, իսկ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ դրանք ստանում են միայն մաքսային վճարների տարբերությունը վճարելուց հետո։

Այդպիսով, միայն Հայաստանի բնակիչները կարող են սեփական ավտոմեքենաները ներկրել ԵԱՏՄ այլ երկրների տարածք և շահագործել դրանք այդ երկրներում գտնվելու ընթացքում առանց մաքսային վճարների տարբերությունը վճարելու։ Նմանատիպ կանոն է գործում նաև Ղրղզստան ներմուծված և ցածր դրույքաչափերով մաքսազերծված ավտոմեքենաների համար։

armeniasputnik.am