Նոր սերնդի սարքերը շուտով հասանելի կլինեն։
Վերջին մի քանի տարիներին սմարթֆոնների շուկայում հայտնվեցին հարմարանքներ, որոնց ձևավորումը մինչև վերջերս անհնար էր թվում. առջևի տեսախցիկները թաքնված են պատյանում կամ էկրանի տակ, էկրանները դառնում են ճկուն․ արտադրողները սկսեցին ավելի շատ փորձարկել ձևաչափերը: Օրինակ, այժմ Samsung-ը պատրաստում է լրիվ թափանցիկ էկրանով գադջետ: Այդ մասին հայտնում է LetsGoDigital-ը:
Հարավային Կորեայի հսկան արտոնագրել է նոր տեխնոլոգիա, որը կթողարկի թափանցիկ սարք: Բացի այդ, այս զարգացումը թույլ կտա արտադրել թափանցիկ էկրանով այլ սարքեր՝ հեռուստացույցներ, մոնիտորներ, նոութբուքեր և խաղային կոնսոլներ:
Արտոնագիրը հիմնականում վերաբերում է տեխնիկական կողմին: Փաստաթղթում մանրամասն ներկայացված են թափանցիկության հասնելու համար անհրաժեշտ տարբեր շերտերն ու բաղադրիչները: Արտոնագրում նշված սարքն ունի նեղ շրջանակներ և մեծ թափանցիկ էկրան: Ակնհայտ է, որ օգտագործվում է OLED վահանակ, քանի որ դիսփլեյի այս տեսակն ունի թափանցիկ վահանակ, որը լույս է տալիս:
Ցավոք, ներկայումս ավելի մանրամասն տեղեկություններ չկան անանուն Samsung Galaxy սարքի մասին: Նաև անհասկանալի է, արդյո՞ք հարավկորեական տեխնոլոգիական հսկան իսկապես աշխատում է այդպիսի սարքի վրա, թե՞ այն պարզապես արտոնագիր է ներկայացրել հեռավոր ապագայում հնարավոր թողարկման բոլոր հիմքերը ծածկելու համար, և դա իրոք մեզ գաղափար է տալիս, թե ինչպիսի տեսք կունենան սմարթֆոնները մի քանի տարի անց:
Սիրարփի Աղաբաբյան