
Արամ Mp3-ն և 3.33 խումբը հանդես են եկել համատեղ աշխատանքով: Համագործակցության արդյունքում ծնվել է «Քոչարի» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
Երգի երաժշտության հեղինակն Արամ Mp3-ն է, բառերը գրել են Ավետ Բարսեղյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է: