ВОЗ-ի տղեն ջահանդամվեց արձակուրդ, իր տեղակալն է հիմա շեֆի նույն ոճով լեզվին տալիս։ Գրում է.
«Բոլոր ««մասնագետներին»», ««նեղ մասնագետներին»», ««վերլուծաբաններին»» և ««քննադատներին»»: Այդ որ իմպերատիվ հայտարարում եք, որ համավարակի դեմ պայքարը տապալված է, ինչ ինչ քայլեր սխալ են արվել և այլն, իսկ ուր էիք այսքան ժամանակ, ինչու չէիք կանգնել Ձեր ժողովրդի կողքին Ձեր գիգանտ մտքի թռիչքով…» ու սենց բլա-բլա-բլա։
Իշխանական անբարոյականները սկզբում ցինիկաբար ձեռ էին առնում բոլոր նրանց, ովքեր իրենց զգուշացնում էին, որ կովիդը շատ լուրջ բան է, որ հնարավոր է հազարավոր մարդիկ մահանան, դա արդեն մոռացել են ու հիմա մի բան էլ պաթոսային մուննաթ են գալիս։
Հայաստանը առ այսօր աշխարհի top-երում է թե՛ վարակակիրների, թե՛ մահերի հարաբերական թվով։ 6 ամիս չէին կարողանում օրական 2500 թեստից ավել անել, հիմա հելել լեզուներն են ծածանում։
1200 մահացած, առնվազն, ու դա միայն պաշտոնական տվյալներով։ Ու սրանց անսահման ցինիկ, անսահման անամոթ լկտիությունը, էլի…
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից