
Մի հետաքրքիր հարց. ինչպե՞ս են պատրաստվում վերահսկել տասնյակ հազարավոր երեխաների (6-12 տարեկան) «անօրեն» վարքը դպրոցներում, եթե, օրինակ, երեխաները սկսեն մասսայական դիմակները հանել, վազվզել և դասամիջոցներին չարաճճիություն անել: Դուք հասկանում եք, որ այդ տարիքի երեխաները շատ բարձր գագաթից թքած ունեն ձեր որոշումների, տուգանքների և առողջապահության նախարարի վրա: Նրանք երեխա են և խաղալ են ուզում: Ու աշխարհում դեռ ոչ ոք չի կարողացել այդ հարցում նրանց դեմն առնել: ԴՈՒՔ ԷԼ ՉԵՔ ԿԱՐՈՂ: