ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ղարաբաղի հարցով անցնել բովանդակային/առարկայական բանակցությունների («substantive negotiations»)։ https://www.osce.org/minsk-group/463533…
Հայկական կողմից թեմայի վերաբերյալ հակասական հայտարարություններ են հնչել, որի «թագն ու պսակը» «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին» բանաձևն է, իսկ դրա պոպուլիստական հակապատկերը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ պաշտոնական Երևանը չի անցնի բովանդակային բանակցություններում, հայտնի չէ։
Փոխարենը հայտնի է, որ ՀՀ նոր իշխանությունները համառորեն չեն հայտարարում, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու Արցախի միջազգային ճանաչումն Ադրբեջանի կազմից դուրս իրենց գերակա խնդիրն է։
Հայտնի է նաև, որ հակամարտության կարգավորումը «գցված» է ժողովրդի «գրպանը»՝ «Ժողովուրդը թող ինձ թուղթը տա, ասի կարդա, պատմիր, անգիր արա ու գնա բանակցիր»։ Մեզ ասվել է, որ չկան բանակցություններ, այլ կան միայն զրույցներ, քննարկումներ, շփումներ։ Թեև հայտնի է, որ բանակցություններ կան, այն էլ՝ ինտենսիվ։ Այնքան ինտենսիվ, որ արդեն խոսվում է բովանդակայինին անցնելու մասին։
Ի դեպ, ի՞նչ եղավ այն հարցը, թե բա Ղարաբաղը պետք է դառնա բանակցային սեղանի մասնակից, քանզի Երևանը չի ներկայացնում ղարաբաղցիներին ու չունի բանակցելու մանդատ։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից