
Երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են քաղաքացիներն ու ոստիկանները վիճաբանում միմանց հետ, ինչն այնուհետև վերածվել էր քաշքշուկի: Թե որն էր միջադեպի պատճառը՝ ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց պարզել ոստիկանությունից:
«Դիմակ չկրելու համար 2 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով նշանակված է ծառայողական քննություն», – մեզ հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Ավելի վաղ, դեպքին անդրադարձել էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Կարծում եմ առնվազն ծառայողական քննության կարիք կա, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել…»: