Նորայրը վաղուց արդեն Հայաստանում է. Վահան Մարտիրոսյանի փչած փուչիկները սկսում են պայթել
Advertisement 1000 x 90

Նորայրը վաղուց արդեն Հայաստանում է. Վահան Մարտիրոսյանի փչած փուչիկները սկսում են պայթել

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայեր ջան, Նորայրը վաղուց արդեն Հայաստանում է և նրա հետ կապված ամեն ինչ լավ է: Միամիտ կլիներ մտածել, թե մեր ԱԱԾ-ն էլ այս ողջ ընթացքում ձեռքները ծալած-նստած հետևում էին իմ ստատուսներին)))): Փառք Աստծո, որ մեր գոնե այդ կառույցում չկան մամլո խոսնակներ, որ մի քիչ գլուխ գովային)))):

Համենայն դեպս ինձ շատ դուր եկավ որ ամեն մեկը կատարեց իր աշխատանքը այս հարցում և որ ոչ մի սխալ թույլ չտրվեց, և որ ոչ մեկ չի պատրաստվում գլուխ գովալ, մատի փաթաթան դարձնել կամ հակառակորդի աչքը կոխել, թե՝ տեսեք-տեսեք մենք ինչ կարող ենք անել: Գոնե այս հարցերում մենք պետք է տարբերվենք մեր պրիմիտիվ «հարևաններից» հարգելի լրագրողներ հասկացեք, որ այս մի օրով ոչինչ չի վերջանում և ընդամենը մեկ թեկուզ շա՜տ հետաքրքիր հոդվածի համար հաստատ չարժի վտանգել հետագայում որևէ նմանատիպ գործողության ընթացքը… Ամենակարևորը, որ Հայրենիքից ադրբեջան փախած վահան մարտիրոսյանի փչած փուչիկները իր կարողությունների և ով լինելու մասին մեկ մեկ սկսում են պայթել…»: