
Մարգարյան փողոցի առաջին նրբանցքի 2-րդ շենքի առաջնամասում՝ համայնքային հողատարածքի վրա, ինքնակամ, առանց որևէ թույլտվության կառուցված քարե շինությունը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության նախաձեռնությամբ քանդվել է: Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Ի դեպ, կառուցապատողը նախազգուշացվել և տուգանվել էր: Քաղաքացու հետ բացատրական աշխատանքներից հետո համատեղ ուժերով կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:
Քաղաքապետարանը հիշեցնում է՝ քաղաքաշինական որևէ գործունեություն նախատեսելիս առաջնահերթ պետք է համապատասխան թույլտվություն ստանալ: