Մեր երկրում աշխատողների պաշտոնական թվաքանակը մոտ 632.4 մարդ է: Հուլիս ամսվա տվյալներով աշխատատեղերի կառուցվածքում առաջին խոշոր հնգյակն այս տեսք ունի.
1. ամենաշատ աշխատատեղեր ապահովում է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը, ուր կար 110 հազար 183 աշխատող:
2. Երկրորդ տեղում կրթության ոլորտն է, ուր կա 108 հազար 87 աշխատակից:
3. Մեր արդյունաբերության ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը աշխատատեղերի քանակով երրորդն է՝ 78 հազար 98 մարդ:
4. Չորրորդ տեղում առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտն է՝ 48 հազար 132 աշխատատեղով:
5. Իսկ խոշոր աշխատատեղեր ապահովող ոլորտների հնգյակի վերջում «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն» անունով ոլորտն է իր 37 հազար 149 աշխատակցով:
Մնացած ոլորտներում թվերն ավելի համեստ են:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից