Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայաստանում 2018-ի հեղաշրջումը կարելի է բացատրել երկու շատ պարզ ցուցանիշով: 1989 թվին Սովետում աղքատությունը կազմում էր 5%, իսկ ԱՄՆ-ում կազմում էր 12,8%, այնուամենայնիվ հայերը երազում էին փախչել Սովետից Ամերիկա: Պատճառը կայանում էր նրանում, որ ԱՄՆ-ում կար գերհարուստների խավ, որը չկար Սովետում: Նույնիսկ Սովետական բարձրագույն իշխանավորները չէին կարող իրենց թույլ տալ այն շռայլությունները, որոնք իրենց թույլ էին տալիս ԱՄՆ-ի օլիգարխները, հենց դա էր պատճառը, որ Սովետում աղքատությունը 2,5 անգամ ավելի ցածր էր: Էդ օլիգարխը կար ու նա համոզել էր մեզ, որ ԱՄն-ում ամեն մեկը կարող է դառնալ օլիգարխ, ինչը իհարկե սուտ էր: Ավելին, իրականում հենց սովետում էր սոցիալական լիֆտ կոչեցյալը աշխատում, առնվազն որովհետև պետկառավարման ապարատում հատուկ քվոտաներ կային, օրինակ կթվորուհիների համար, հետևաբար կթվորուհին կարող էր դառնալ կենտկոմի անդամ: Բայց հիմնականում օլիգարխ դառնալ ցանկացող սովետական իշխանավորների ջանքերով ստեղծվել էր իլյուզիա, որ ԱՄՆ-ում բոլորը կարող են լինել օլիգարխ: Մեծ մասը հետևաբար ուզում էին փախչել Ամերիկա, իսկ մնացածը ուզում էին քանդել սովետն ու կառուցել Ամերիկա` ոչ թե Ամերիկայի լավ լինելու պատճառով, այլ այն հույսով, որ էդ օլիգարխը հենց իրենք կլինեն:
Հայաստանում էլ մարդիկ դուրս եկան փողոց, որ օլիգարխ լինեն, ոչ թե երկիր կառուցեն: Օլիգարխ նրանք չդարձան, հետևաբար հիասթափվեցին, բայց ինչպես միջին գլենդեյլահայը չի ընդունում, որ նա Հայաստանում նույնքան աշխատելով ավելի լավ կապրեր, այդպես էլ միջին քայլառաստը չի ընդունում, որ էշություն ա արել»: