Կարեն Վրթանեսյանն իր էջում գրում է.
«1. Դասատուների թեստավորումն ավարտել չհասցրին, ավելին՝ դրական արդյունք ունեցողների մի մասն էլ վերահանձնել են թեստերը մասնավոր լաբորատորիաներում և նախնական արդյունքը հերքվել է, բացասական է եկել 2րդ պատասխանը։ Ու ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն վերցնել թեստավորման ոլորտի կատարյալ բարդակի համար։
2. Դպրոցներում է քաոս (բացի այն մասնավոր դպրոցներից, որոնք ի սկզբանե չէին սպասել ԿԲԴՍՄ նախարարության ցուցումներին)։ Այս ոլորտում էլ է կատարյալ բարդակ։
3. Համալսարանում. բյուրոկրատական քաշքշուկներից սկսած, վերջացրած, որ ուսանողները խաբար չեն ինչպես են դաս անելու, որ դասն են անելու և այլն։ Մեկ բառով եթե նկարագրենք… Այո, գուշակեցիք. բարդակ։
Ովքե՞ր են այս համատարած բարդակի պատասխանատուները.
Նիկոլ, Արսեն Թորոսյան, Արայիկ Հարությունյան ևն։ Բոլորին էլ շատ լավ ճանաչում եք։
* * *
Ի դեպ, երեկ Հայաստանում ռեկորդային թվով թեստեր են արվել, բայց ո՞ւմ տանձին է այդ ռեկորդը, եթե մարդիկ հետո մասնավոր լաբերում թեստ են հանձնում ու հակառակ արդյունքը ստանում։ Մարտից սեպտեմբեր՝ կես տարուց ավել է չկարողացան թեստերի հարցը նորմալ լուծել։
Դեկտեմբերին կլրանա երկու տարին, ինչ համալսարանը ռեկտոր չունի։ Համարյա երկու տարի է իշխանությունները չեն կարողացել իրենց իսկ հրահրած ճգնաժամը հանգուցալուծել։
Ինչո՞վ է զբաղված այս բարդակի գլխավոր ճարտարապետը։ Հավի բդիկներ է խորովում երեխեքի համար ու Ֆեյսբուքում լուրեր է դնում։
#նիկոլապետություն
#անտերություն»: