Հանրակրթական դպրոցի «թվայնացումը» միտված է սպասարկելու հեռավար կրթության արմատավորմանը
Advertisement 1000 x 90

Հանրակրթական դպրոցի «թվայնացումը» միտված է սպասարկելու հեռավար կրթության արմատավորմանը

Համավարակը բարենպաստ խթան հանդիսացավ, որպեսզի հեռավար կրթությունը` որպես ապասոցիալական կրթության ձև արմատավորվի և դառնա ապագայի կրթության մոդել:

Իրավական ակտերի նախագծերի կայքում (e-draft) շրջանառության մեջ է դրվել Արայիկ Հարությունյանի նոր հրամանը, որով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և դրանց վարման կարգը։

Դպրոցների փաստաթղթաշրջանառությունը լայն ծավալով դառնում է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ, մասնավորապես՝ գործածվում են`

1. Էլեկտրոնային դասամատյանները,
2. Աշխատողի և սովորողի անձնական էլեկտրոնային գործերը,
3. Էլեկտրոնային հաստիքացուցակները,
4. Առարկաների էլեկտրոնային թեմատիկ պլանները,
5. Ուսումնադաստիարակչական աշխատանքՆերի էլեկտրոնային տարեկան պլանը,
6. Էլեկտրոնային աշխատանքային պլանները:

«Նոր նորմալ» հակաանտրոպոլոգիական կոնցեպցիայի թեզերից մեկը հեռավար կրթության ներդրումն ու արմատավորումն է: Այդ նպատակով արհեստականորեն ուռճացված համավարակի ներքո հանրակրթության ոլորտում սահմանվում են այնպիսի ուղեցուցային դրույթներ, որոնք բացահատ հակազդեցության հանդիպեն թե՛ ծնողների և թե՛ երեխաների կողից և վերստին անցում կատարվի հեռավար կրթության: Իսկ վերջինիս արդյունավետ ներդրման համար հարկավոր է դպրոցի թվայնացում և էլեկտրոնիզացում:

Ահա սա է դպրոցի ապագան, որը լինելու է թվային, էլեկտրոնային, հեռավար հակասոցիալական և նպաստելու է անդեմ և անկատար զանգվածի վերարտադրմանը։

Վահե Թորոսյանի էջից:



Նման նյութեր