Քարտեզի վրա ասեղի կետ հիշեցնող Հայաստանը չի՞ հասկանում իրավիճակի լրջությունը և իրեն դարձնում է լիբերաստների որջ
Advertisement 1000 x 90

Քարտեզի վրա ասեղի կետ հիշեցնող Հայաստանը չի՞ հասկանում իրավիճակի լրջությունը և իրեն դարձնում է լիբերաստների որջ

Օրերս Գերմանիայում աշխատանքից ազատվել է 26 ոստիկան, այն պատճառով, որ նրանք հանրության շրջանում տարածել են Ադոլֆ Հիտլերի լուսանկարը, նացիստական սվաստիկաներ, SS-ի խորհրդանիշներ։ Նշենք, որ այս թեման Գերմանիայի ներքին գործերի նախարարության հատուկ վերահսկողության տակ է։

Մի պահ դադար տանք և հասկանանք իրողությունը։

Համաձայն եք չէ՞, որ այդ 26 ոստիկանին կարող էին աշխատանքից ազատել, ասենք կաշառքի կամ մեկ այլ աշխատանքային թերացման պատճառով, սակայն Գերմանիայի իշխանությունները հատուկ բարձրաձայնում են Հիտլերի լուսանկարի հանգամանքը՝ այդ կերպ մեսիջներ հղելով ողջ միջազգային հանրությանը, որ պետության անվտանգությունն իրականցնող մարմնում կան ազգայնականներ։
Ըստ էության՝ սա հատուկ ինչ-որ ուղղությամբ հղված ուղերձ է․ վերջին 50-70 տարիներին պարտադրված լիբերալիզմի ու դեմոկրատիայի հետ կապված։
Ըստ էության` նման կերպ Գերմանիայի իշխանություններն ակնարկում են, որ գերմանական «Շիլլերի հոգին» (Дух Шиллера) չի մարել, հակառակը՝ վերածնվում է, և փաստացի գործ ունենք ոչ թե նացիզմի այլ նեոնացիզմի հետ։

Ինչ է ստացվում․ «Յաշիկ» ստեղծած գերհզոր գերմանացին հասկանում է, որ իր համար ազգայնականություն ու ազգային արժեքներն ունեն կենսական նշանակություն, իսկ քարտեզի վրա ասեղի կետ հիշեցնող Հայաստանը չի՞ հասկանում իրավիճակի լրջությունը և իրեն դարձնում է լիբերաստների որջ։

Եզրակացություններ չեմ անի, դրա պատասխանը կտա ժամանակը։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր