
Դատարանը Մոսկվայի բնակչուհուն 120 ժամ հարկադիր աշխատանքի է դատապարտել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Տեսանյությում, որը տարածել էր կինը, հեղինակը պնդում էր, որ դիմակները ՌԴ-ին տրամադրվել են որպես հումանիտար օգնություն, սակայն վաճառվում է քաղաքացիներին։ Հաղորդում է Ren.tv-ին։
Տեսանյութի հավաստիությունը ստուգելու համար ուսումնասիրություններ են սկսել իրավապահ մարմինները։ Բնակչուհին մեղադրվում է հանրության շրջանում սխալ տվյալներ տարածելու մեջ, որոնք կարող են սպառնալ քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը։
Մայիսի 9-ին կինը դեղատնից մի տուփ դիմակ է գնել և նկարահանել է տեսանյութ, որում ցուցադրել է փաթեթավորումը և պնդել, որ այն հումանիտար օգնություն է:
Տեսանյութը սոցիալական ցանցերում 687 հազարից ավելի դիտում էր հավաքել։