
Ինչպես չի կարելի կառավարել:
Առողջապահության նախարարը որոշումա իր ենթակայության տակ գտնվող մարդուն գործից ազատել:
Ես հիմա չեմ քննարկում այդ որոշման ճիշտ-սխալ լինելը, մանրամասները և անձին չգիտեմ:
Վարչապետը ոչ միայն չեղարկում է նախարարի այդ որոշումը, բայց դա սարքում հանրային քննարկման առարկա: Այսինքն նա նորից բարի և պուպուշ փրկիչն է, իսկ իր թիմի անդամին սարքում է բոբո հանրության և կենտրոնի աշխատակիցների աչքերում:
Մի արեք սենց, հատկապես եթե ղեկավար եք: Համաձայն չեք ձեր ենթակայի որոշման հետ, կանչեք նրան և բացատրեք կամ համոզեք, որ իր որոշումը սխալ է և թող նա ինքնուրույն այդ որոշումը փոխի և հայտարարի այդ մասին:
Սա անգլերենով կոչվում է mismanagement, ինչի դրսեվորումներին մենք ամենօրյա ռեժիմով հետևում էնք արդեն 2 տարի:
Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից: