Serj Tankian, հետո կարող է ուշ լինել, շտապիր խոստումդ կատարել:
Տեղյա՞կ ես, որ սրտիդ վարչապետն այլևս ստիպված է սեփական խմբակին համոզել, որ բանը բանից չի անցել, որ իրավիճակը դեռևս վերահսկելի է: Սրտիդ վարչապետը հեղափոխության ցեխի գծով օրթախներիդ համոզում է, որ ինչ անում են, ճիշտ են անում ու վերջում փոսում չեն հայտնվելու: Սրտիդ վարչապետի միակ «փաստարկը» մնացել է անցյալը հիշեցնելը, երբ որևէ մեկը, այդ թվում և այսօրվա պաշտոն ձբաղեցնողները (անխտիր բոլորը), չէր հավատում, որ անգրագետ դեգեներատների խմբակը երբևէ կարող է Հայաստանում իշխանություն զավթել:
Հասկանու՞մ ես՝ ու՞ր եք հասել: Սրտիդ վարչապետը փորձում է իր ահաբեկված խմբակին համոզել, որ եթե իրենց նմաններին հաջողվել է թառել այդ աթոռներին, ուրեմն ամեն ինչ ճիշտ են արել, ուստի և հիմա էլ ճիշտ են անում, վախենալու ոչինչ չկա: Սրտիդ վարչապետը չի լսել «պապն ամեն օր փլավ չի ուտում» և «էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ մի ուրիշ այիբ» ժողովրդական ասացվածքները: Պատմության ու քաղաքագիտության մասին չխոսենք, իմաստ չկա: Որ իմաստ լիներ, սրտիդ վարչապետը գոնե թե իր մեջ կգիտակցեր, որ իշխանությունը զավթելու և իշխանությունը պահելու մեթոդաբանությունը այլ բաներ են: Ինչ խոսք, բոլորն են հասկանում՝ այս խայտառակության վերջը սարերի հետևում չէ: Ուստի շտապիր իրականացնել հայտնի խոստումդ՝ գոնե թե բնակարան գնելու մասով: Հետո ուշ է լինելու և խոստում չկատարողի խարանից չես փախչելու:
Միհրան Հակոբյանի էջից: