
Լիկա Թումանյանն իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանի գրառումը սխալվելու վճռականության մասին շատ լավն է։
Հավասարակշիռ, ադեկվատ, համարձակ, անկեղծ․կարճ ասած, բոլոր այն հատկանիշներով, որոնցով նա օժտված չէ, և դա ապացուցված է իր վերջին երկու տարիների վարքագծով։
Քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ունակ լիներ այդպես գրել, մտածել և գործել, այսօր մենք կունենայինք քաղաքական դիսկուրսի լիովին այլ մակարդակ, կառավարման լիովին այլ մակարդակ, և ներքաղաքական գործընթացների լիովին այլ մակարդակ։ Ես շատ կուզեի, որ նա հենց այդպիսին լիներ։ Կամ գոնե հաճախ լսեր ու ականջ դներ այն մարդկանց, ովքեր ստեղծել են այդ տեքստը։
Անհայտ հեղինակ, հարգանքներս»։