Աննա Հակոբյանն իր էջում գրում է.
«Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ կարողացա անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին:
Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում գրել եմ՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:
Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո»: