Տիգրան Մեծի դեմ հոդված գրողը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Մեծի դեմ հոդված գրողը

Սկզբից հոդված ես գրում Տիգրան Մեծի դեմ, հետո անիծում ես մեր բոլոր նախնիներին, նրանց կենդանիներից վատը համարում։
Հետո նսեմացնում ես Տիգրան Մեծին, նրան անվանում ոչ թե Մեծ, այլ Մեծ հորջորջված։

Հետո իրականությունը խեղաթյուրելով, համեմատում ես Տիգրան Մեծին՝ իրենց լկտի լակոտներին պրիմիտիվ դաստիարակություն չտված ժամանակակից պաշտոնյաների հետ։

Բայց հետո Տիգրան Մեծի նկարով շապիկ հագած դուրս ես գալիս ժողովրդի մեջ ու Տիգրան Մեծ հարգող ես ձևանում ու նորից խաբում ես ժողովրդին։

Հետո կոչ ես անում՝ մոռանալ Հայոց պատմությունը։

Այսքանից հետո պարզ է դառնում, թե ի՞նչու ես հարձակվել Հայոց պատմության դասավանդման վրա, պարզ է դառնում, թե ի՞նչու արգելեցիր «Հայ ասպետ» հաղորդաշարը, որը Հայոց պատմությունից հանում էր մեր փառահեղ, հերոսական էջերը և ներկայացնում ժողովրդին։

Հիրավի իրականացնում ես քո հակահայկական ծրագիրը՝ «Մոռանալ «հերոսական» անցյալը»:

Հայկ Հարությունյանի էջից:



Նման նյութեր