Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում 97 ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ։ Նման համաձայնագիր է կնքվել Վաշինգտոնւմ ՀՀ դեսպանության և ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլի միջև: Պայմանագրով նախատեսվում է, որ Դոուլը $10.000-ի դիմաց (մեկ ամսվա համար) օգնելու է Հայաստանին այս օրերին ԱՄՆ-ի հետ ընթացող «ռազմավարական երկխոսությունը» նախապատրետվելու համար և ռազմավարական խորհրդատվություն է տրամադրելու հարաբերությունների բարելավման վերաբերյալ:
Ըստ մեր աղբյուրների, հայկական հարցերով Միացյալ Նահանգներւմ ավանդաբար զբաղվող կազմակերպությունները՝ Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) եւ Ամերիկայի հայկական համագումարը (AAA), այս որոշման մասին իմացել են մամուլից։
Դժվար է պատկերացնել նաեւ, որ նման խորհուրդ կարող էր տալ Վաշինգթոնում ՀՀ դեսպանատունը, ով լավ տեղյակ է, որ թեեւ հանրապետական Բոբ Դոուլը հայկական հարցերով միշտ ակտիվ է եղել, սակայն շուրջ 100-ամյա այս գործիչը վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից առաջացած տարիքի պատճառով․ նա ձեռնասալյակով է տեղաշարժվում եւ ունի մի շարք այլ առողջական խնդիրներ։
Թերեւս, այս որոշումը կայացվել է հռչակված «սխալվելու վճռականության» ռազմավարության արդյունքում, երբ կարեւորվում է քայլը, ոչ արդյունքը։
Հղումը՝ մեկնաբանության մեջ։
Armenia hires ex-Sen. Dole for US talks amid flare-up with Azerbaijan
Աղասի Ենոքյանի էջից: