Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պնդում է` իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում` որպես մեղադրյալ ներգրավվելով ամռանը Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով:
«5 ոստիկանների կեղծ ցուցմունքի հիման վրա, որը վերաբերում է Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի հետևի ապակին կոտրելուն, և որ իբր ես եմ կոչ արել կոտրել մեքենայի ապակին, ինձ մեղադրանք են ներկայացրել: Այո, հուլիսի 19-ին ես եղել եմ Խորենացի փողոցում` զուտ պարզապես ժողովրդի կողքին կանգնելու համար: Չորս ամիս է` ինձ կանչում են քննչական բաժին և այսօր արդեն հրավիրել են բաժին` մեղադրանք առաջադրելու: Իմ մեղքն այն է, որ այդ օրն այնտեղ եմ եղել»,- news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ոսոստիկանության ՊՊԾ գնդի մոտ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:
Անի Զախարյանը հայտնել է, որ այս քաշքշուկների պատճառով ինքը կորցրել է իր երեխային, սակայն չի պատրաստվում հետ կանգնել, շարունակելու է պայքարել արդարության համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: