Սեպտեմբերի 17-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 18 և 41 տարեկան երկու տղամարդ:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Բյուրեղավանի բաժանմունքի և Կոտայքի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Սևան քաղաքի 21-ամյա մի բնակիչ: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: