Աննա Հակոբյանի համար ի՞նչ տարբերություն` քաղցկեղով հիվանդ փոքրիկներ են, թե հայ զինվոր, ով պահում է ՀՀ սահմանը: Նրա կարծիքով բոլորը պետք է ծառայեն միայն մեկ նպատակի` ապահովեն իր PR-ը:
Հիշում եմ, դեռ երկու տարի առաջ, երբ այս տիկինը հայտարարում էր քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու մասին, ասել եմ` դրանով նա միայն իր իմիջի հարցն է փորձում լուծել, կգա ժամանակը և նրան այլևս պետք չեն լինի երեխաները: Այդպես էլ եղավ: Ընդամենը օրեր առաջ, առանց որևէ բացատրության, առանց որևէ հաշվետվության, առանց որևէ պատճառի «խանումը» անտեր թողեց երեխաների խնամքը, որովհետև…
Որովհետև հիմա գտել է փիառվելու նոր աղբյուր` հայ զինվորը: Նույն այն զինվորը, ում անունը սևացնում էր Աննան տավուշյան դեպքերի ժամանակ` հայ զինվորին հավասարեցնելով ադրբեջանական ոչնչությունների հետ: Նույն այն զինվորը, ում համազգեստը պղծելով մարդ ու կնիկ ման են գալիս` այսօր այդ զինվորը դարձել է փիառ առարկա:
Մի քիչ էլ հայ զինվորի անվան հաշվին կերևա մեյդանում, հետո… Ախր ես քո չտես ու չկայացած տեսակը լավ գիտեմ, Աննա Հակոբյան:
Ռուզաննա Բեգլարյանի էջից: