«Մինչև նոր ռազմավարություններ մշակելը, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ նախկինում Ռուբեն Վարդանյանի և իր աշխարհահռչակ հայ ընկերների կողմից կատարած հսկայական աշխատանքին` «Հայաստան 2020» ծրագրին, որն այդպես էլ երբեք կյանքի չկոչվեց». Արեն Ապիկյան
Advertisement 1000 x 90

«Մինչև նոր ռազմավարություններ մշակելը, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ նախկինում Ռուբեն Վարդանյանի և իր աշխարհահռչակ հայ ընկերների կողմից կատարած հսկայական աշխատանքին` «Հայաստան 2020» ծրագրին, որն այդպես էլ երբեք կյանքի չկոչվեց». Արեն Ապիկյան

Ուշադիր նայեցի Նիկոլ Փաշինյանի պրեզենտացիան մինչև 2050 մեր երկրի ռազմավարական նպատակների մասին:

Նախ գովամ վարչապետին`

Բավական լավ պատրաստվել էր և ներկայացրել պրեզենտացիան բեմից: Դա հեշտ բան չի, պետք է լինես միաժամանակ լավ հռետոր և իմանաս ինչպես երկար պահես աուդիտորիայի ուշադրությունը: Դա նրան ընդհանուր առմամբ հաջողվեց, համառոտ էր և հեգաքրքիր, էներգիայով լի:

Դուրս եկավ նաև որ նա դա ինքնուրույն արեց, երկրի ղեկավարը պետք է իհարկե ինքնուրույն ներկայացնի երկրի զարգացման իր տեսլականը, ինչպես դա անում են խոշոր կազմակերպությունների տնօրենները: Դա շատ կարևոր է և նախկինում երբևէ այսպիսի ֆորմատով դա մեր երկրում չի արվել:

Պրեզենտացիայի ֆորմատը նույնպես լավն էր, ինչը չեմ կարող ասել բովանդակության մասին:

Հիմա անցնեմ քննադատությանը`

Այսպես կոչված ռազմավարությունը իրենից ներկայացնում էր ավելի շատ կենացների և լավ մաղթանքների հավաքածու: Ո՞վ չի ուզի, որ այդ ամենը իրականանա: 2050 թվի հետ խնդիր չեմ տեսնում, ռազմավարությունը պետք է լինի երկարաժամկետ, թեկուզ և մեզանից շատերը այն գուցե և չեն տեսնի

Հիմա ամենամեծ բացթողումը` ներկայացված նպատակներից ոչ մեկի համար գոնե համառոտ չի ներկայացվել ամենակարևորը` ՈՆՑ: Ո՞նց է իշխող ուժը պատկերացնում այդ նպատակներին հասնելու ճանապարհը: Ի՞նչ է պետք անել, ո՞վ պիտի անի, կա՞ն արդյոք դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ, կառույցներ, մարդիկ, մշակված գործողությունների պլան և այլ բազմաթիվ բաներ: Նմանատիպ ռազմավարության տակ պետք է լինի առնվազն 500 էջանոց վերլուծություն, հիմնավորում, նկարագրություն, միջազգային փորձ: Դրանից հետո ամեն նպատակին հասնելու համար պետք է մշակվի կոնկրետ գործողությունների պլան, նշանակվեն ժամկետներ, պատասխանատուներ, հատկացվեն ռեսուրսներ: Դրանք բոլորը տարիների և լուրջ ինտելեկտուալ և մասնագիտական ռեսուրս պահանջող գործառույթներ են:

Եվ մինչև դա չարվի, սրանք այդպես էլ կմնան գեղեցիկ և բոլորի ականջների համար հաճելի կենացներ, ինչպես և նախկինում հնչեցված մնացած բոլորը:

Հա ու մեկ էլ մինչև նոր ռազմավարություններ մշակելը, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ նախկինում Ռուբեն Վարդանյանի և իր աշխարհահռչակ հայ ընկերների կողմից կատարած հսկայական աշխատանքին` «Հայաստան 2020» ծրագրին, որն այդպես էլ երբեք կյանքի չկոչվեց նախկինում: Մի գուցե հեծանիվ հորինելու տեղը կարելի է այնտեղից հետաքրքիր գաղափարներ վերցնել:

Խնդրեք Ռուբենին, վստահ եմ չի մերժի:

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր