Գաղտնալսման գործը բացահայտվել է Վանեցյանի ժամանակ, և անբարոյականություն է նրան մեղադրել գաղտնալսելու մեջ
Advertisement 1000 x 90

Գաղտնալսման գործը բացահայտվել է Վանեցյանի ժամանակ, և անբարոյականություն է նրան մեղադրել գաղտնալսելու մեջ

ԱԱԾ պետ, պադյեզդի գնդապետ Արգիշտին հայտարարում է, թե Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների, հետո էլ հավելել` թե գաղտնալսելուց որևէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են և կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը: Պադյեզդում գնդապետի կոչում ստացած ԱԱԾ ներկայիս տնօրենը համ մեղադրում է Վանեցյանին, համ էլ արդարացնում նրան` թե գաղտնալսել միշտ էլ հնարավոր է և այսօր էլ կարող է իր պաշտոնավարման ժամանակ պաշտոնյաներ գաղտնալսվեն` ինչպես գաղտնալսվել են գերհզոր երկրների բազմաթիվ ղեկավարներ: Այսպիսի զավեշտալի հայտարարությամբ` Արգիշտին բոթում է, որ ինքն էլ է տառապում Նիկոլի սինդրոմով կամ նույնն է թե` անձի երկվությամբ, միաժամանակ փաստելով, որ իշխանության կողմից Վանեցյանի դեմ ունեցած միակ «զենքը» գաղտնալսման թեման դրոշակ դարձնելն է:

Պադյեզդի գնդապետ Արգիշտին ընկերներին և բարեկամներին ԱԱԾ-ում պաշտոնների նշանակելուց բացի` թող նախ մտածի իր «ղեկավարած» կառույցից պրոֆեսիոնալ կադրերի արտահոսքի և բազմաթիվ պատասխանատու հաստիքներում իր կողմից ղեկավարներ նշանակել չկարողանալու մասին, նոր ծածանի վաղուց մաշված գաղտնալսման դրոշակը:

Փաստն այն է, որ Նիկոլը Վանեցյանի նախկինում կատարած աշխատանքի արդյունքները ստորաբար վերագրում է իրեն և մինչ օրս էլ ներկայացնում հանրությանը` իբրև միայն իր ձեռքբերում:

Պարոն Արգիշտի դե հիմա բացահայտիր թալանվածն ու թալանվողը, դե հիմա ԱԱԾ-ն դարձրու ժողովրդի ամենավստահելի կառույցը, բա ինչի՞ չես կարողանում անել, բա ո՞ւր մնացին վարչապետիդ ասած թալանված միլիարդավոր դոլարները: Միրզոյան Արարատի ասած`Էս չե՞ք արա:

Ի դեպ` գաղտնալսման գործը բացահայտվել է Վանեցյանի ԱԱԾ պետ եղած ժամանակ, և իշխանությունների կողմից անբարոյականություն է նրան մեղադրել գաղտնալսելու մեջ:

Բաբկեն Հարությունյանի էջից:



Նման նյութեր