Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.
«Թրամփի շնորհավորանքը: Երկու հետաքրքիր ձևակերպում:
«Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս:
Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում:»
Այսինքն նոր ձեռքբերում չկա: Աֆղանստանն ու Կոսովոն են ամենակարևորը: Մեկ էլ ինչու՞ առաջիկա տարվա ընթացքում: Կարողա՞ դեմոկրատներն են տեքստը գրել »: