«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում թունավորվածների թիվը հասել է 50-ի, երեկվանից այլ մատակարար է սննդով ապահովում
Advertisement 1000 x 90

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում թունավորվածների թիվը հասել է 50-ի, երեկվանից այլ մատակարար է սննդով ապահովում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում սննդային թունավորման դեպքերի թիվը հասել է 50-ի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ թվի աճը պայմանավորված է հերթափոխի փոփոխությամբ։
Թունավորվածներից 8-ը պացիենտներ են, որոնցից 2-ը՝ հղիներ, մնացածը բուժանձնակազմից։ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ բոլորի առողջական վիճակն այժմ բավարար է, ջերմություն չունեն։

Նշենք, որ նախնական վարկածով՝ թունավորման պատճառ է եղել հիվանդանոցի տարածքում գործող «Արտ լանչ» սննդի կետը, մասնավորապես՝ այդ օրը մատակարարված մսով փլավը։

Պատկան մարմինները արդեն իսկ համապատասխան փորձանմուշներ են վերցրել ուսումնասիրություններ իրականացնելու եւ հանգամանքները պարզելու համար։ Դեռեւս փորձաքնության եզրակացության պատասխանները չկան։ Երեկվանից արդեն «Արտ լանչը» սնունդ չի մատակարարում, այլ մատակարար կա։

Ամբողջությամբ՝ armdaily.am