
Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում անհասկանալի խուճապային տրամադրություններ են։ Հեռուստաընկերությունները, որոնք հիմնականում սպասարկում են Բաքվի բռնապետի շահերը, խուճապային տրամադրություններով ռեպորտաժներ են անում հայ-ադրբեջանական սահմանից։ Եվ, ընդհանրապես, այսօր բավականին, այսպես ասած, տագնապալից են իրենց նյութերում»։